Երբ միասին են, բայց Ձեւական
ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի «Ոչ»-ի հանրահավաք-երթն այսօր անցավ առանց բախումնրի: Ողջ ելույթների ընթացքում բոլորը միաբերան ասում էին, որ իրենք միասնական են և ներկայացնում են միասանկան հարթակ: «Ես կարող եմ երկու ճակատների տարբերությունն ասել. մեզանից մեկը կոչ է անում տեր կանգնել մեր ձայնին և մասնակցել հանրաքվեին, իսկ մեկը` կոչ է անում բոյկոտել և չմասնակցել ընտրություններին: Սա է միակ տարբերությունը: Բայց կարևորն այն է, որ այս պահին մենք բոլորս միասին ենք ընդդիմադիր ուժերով` միասնական մի հարթակում: Ստեփան Դեմիրճյանին և «Ոչ»-ի ճակատի բոլոր ներկյացուցիչներին կոչ եմ անում իրենց շտաբը ևս տեղափոխել Ազատության հրապարակ: Մինչ երթի մեկնարկը ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը քաղաքացիներին կոչ արեց, որ կարող են երթից հետ գնալ տուն, քանի որ իրենց հետագա հավաքը լինելու է դեկտեմեբրի 6-ին: Նրանք չմիացան «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նստացույցին: Նրանք միասնական կլինեն նաև դեկտեմեբրի 6-ին ժամը 20.00-ին Ազատության հրապարակում, որտեղից հետևելու են հանրաքվեի արդյունքների ամփոփմանը:
