Երբ պետք է դասախոսին ուղարկեն թոշակի…(Video)
Այսօր «Բաց հասարակական հիմնադրամներ-Հայաստան» «Ակադեմիական անազնվության դրսևորումները ՀՀ բուհական համակարգում Բոլոնիայի գործընթացի համատեքստում» զեկույցի քննարկման ժամանակ դասախոսներ Քրիստինե Անտոնյանը և Մխիթար Գաբրիելյանը ներկայացրեցին իրենց հետազոտությունների արդյունքները, համաձայն դրանց հայաստանցի ուսանողների մոտ կրթական գործընթացում գլխավոր խնդիրը անձնական մոտիվացիան է «լավ կրթություն-լավ աշխատանք-բարեկեցիկ կյանք» արժեքային շղթայում շղթայի յուրաքանչյուր հանգույցում արժեքները ցածր են: Ինչ վերաբերվում է ընդհանուր կրթության համակարգին, ապա, համապատասխան մարմինները դեռևս չեն անրադարձել կրթական ծրագրերի բովանդակությանը և որակին: Սրանք էլ իրենց հերթին բերում են նրան, որ կրթական համակարգը շարունակում է մնալ դասախոսակենտրոն:
Քանի որ հետազորտությունների առանցքում էին մեծ մասամբ ուսանողները, հարց ու պատասխանի ժամանակ հարց հնչեց այն մասին, թե արդյո՞ք վերահսկողության կարիք ունեն նաև դասախոսները և նրանց ինչ սկզբունքով պետք է ընտրել: Տիկին Անտոնյանը, ով անդրադարձավ դասախոսների վերահսկողության խնդրին նշեց, որ դրա կարիքը չկա, քանզի նրանք արդեն գիտնականներ ու որոշակի աստիճանի հասած մարդիկ են: Մխիթար Գաբրիելյանն էլ խոսելով դասախոսների ընտրության կարգից հավաստեց, որ շատ դեպքերում ընտրությունը կատարվում է` մարդն ընտանիք է պահում, թող աշխատի, 30 հազար դրամ թոշակի հույսին չմնալու համար:
Զառա Ղազարյան
