Երբեմնի ընկերները դարձան թշնամիներ, ու էդ թշնամությունն էլ ավարտվեց սպանությամբ
"Արմենն ու Արթուրը էնքան մտերիմ ընկերներ էին միմյանց հետ, որ հարազատ եղբայրները կնախանձեին իրենց մտերմությանը: Բայց մի քանի ամիս է ինչ նրանց միջեւ ինչ-որ կոնֆլիկտ կար` ես այդպես եմ լսել, ու փաստորեն` երբեմնի ընկերները դարձան թշնամիներ, ու էդ թշնամությունն էլ ավարտվեց սպանությամբ",-Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի ունեցած սպանությանը ասաց գյուղապետ Գնել Գրիգորյանը:
-Ամբողջ գյուղը ապշած է, երկուսն էլ արտագնա աշխատանքով էին զբաղվում: Չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել նրանց մեջ, հետաքննություն է իրականացվում: Թե ինչն է եղել ընկերների կոնֆլիկտի պատճառը ոչ ոքի հայտնի չէ:
Ն. Ադամյան
