Երբեք... երբեք չեմ ուզենա, որ մեզանից հետո եկող սերունդը տեսնի այս ամենը նորի
ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ ՖԲ ԻՐ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է.
Տարիներ հետո այս պատերազմի մասին կգրեն Հայոց պատմության դասագրքերում: Չգիտեմ ինչ վերանգրով, բայց գրելու են: Պատերազմ, որը տեւեց 44 օր, բայց գրքերում կգրեն ընդամենը 1-2 էջ: Գալիք սերունդը կկարդա պատերազմի մասին, երեխաների կեսը կսովորեն, կեսը կասեն, որ լավ չեն սովորել, կեսը կասեն՝ հաջորդ ժամին կպատասխանեմ, կեսն էլ՝ պարզապես անբավարար կստանան՝ չհասկանալով պահի լրջությունը: Նրանք կմտածեն, որ դա ուղղակի հերթական դաս է, ինչպես մենք էինք մտածում ժամանակին հարյուր տարի առաջ՜ տեղի ունեցած պատերազմի մասին դասեր սովորելիս:
Ու նրանք երբեք չեն մտածի, որ մենք պատերազմի մասին սովորել ենք առանց կարդալու, չեն պատկերացնի, որ զգացել ենք պատերազմի ցավը, չեն հասկանա, որ հոգեպես մահացել ենք ամեն զինվորի ընտանիքի հետ:
Երբեք... երբեք չեմ ուզենա, որ մեզանից հետո եկող սերունդը տեսնի այս ամենը նորից...

