1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Էրդողանի խուլիգանները խորհրդարանում ծեծել են հայ և քուրդ պատգամավորներին

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com  

Թուրքիայի խորհրդարանում քացի տալն ու բռունցքներով հարվածելը դառնում են սովորական երևույթ: Ամեն անգամ, երբ հայ կամ քուրդ պատգամավորները քննադատում են կառավարությանը, նրանք դաժան հարձակման են ենթարկվում Էրդողանի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) խուլիգան պատգամավորների կողմից:

Վերջին օրերին ԱԶԿ-ի պատգամավորները վիրավորանքներ են հասցրել և ֆիզիկական բռնության ենթարկել պոլսահայ Կարո Փայլանին և քուրդ Ֆերհաթ Էնչուին, որոնք խորհրդարանում  ներկայացնում են ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ):  2016 թվականի ապրիլի 21-ին Փայլանը Թուրքիայի խորհրդարանում հանդես եկավ աննախադեպ ելույթով:

Պատգամավորներին հայերեն «Բարև ձեզ» ասելով ողջունելուց հետո, նա համարձակորեն շարունակեց. «Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուց հետո, 1915 թ. ապրիլի 24-ին, ցավոք, առաջինը ձերբակալվեցին հայ մտավորականները, համայքի ղեկավարները և պատգամավորները....Չնայած պատգամավորական անձեռնմխելիությանը՝ նրանք ձերբակալվեցին և աքսորվեցին Անկարա, Այաշ, Ուրֆա և Դիարբեքիր, իսկ աքսորի ճանապարհին սպանվեցին հրոսակախմբերի կողմից: Իհարկե, համայնքի ղեկավարներին և պատգամավորներին վերացնելուց հետո, ժողովրդավարական ճանապարհով հարցեր լուծելու նրանց պահանջը դարձավ ավելորդ, իսկ հայ և ասորի ժողովուրդները հրամանով կոտորվեցին ու աքսորվեցին իրենց հնագույն հողերից, որտեղ ապրել էին հազարամյակներ»:

Փայլանը համարձակվեց բարձրացնել Թուրքիայում մինչ օրս շարունակվող Հայոց ցեղասպանության ամոթալի ժառանգությունը. «Տեսե՛ք Թալեաթ փաշայի, Ջեմալ փաշայի և Էնվեր փաշայի անունները: Նրանց անուններով երկրի 2500 վայրերում փողոցներ են կոչվել: Ցավոք, այսօր քայլում ենք Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով: Կարո՞ղ եք այսօր պատկերացնել, որ գնաք Գերմանիա և Բեռլինում քայլեք Հիտլերի ու Գեբելսի անունը կրող փողոցներով:

Ինչպե՞ս կարելի է սա ընդունել: Սակայն այսօր մեր երկրի 2500 վայրերում քայլում ենք Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով և պողոտաներով»: Փայլանն իր ելույթի ընթացքում թվարկեց Թուրքիայի խորհրդարանի նահատակված հայ պատգամավորների անունները և ցուցադրեց նրանց մեծադիր լուսանկարները, ներառյալ Գրիգոր Զոհրապի, որոնց ձերբակալել էին 1915 թ. ապրիլի 24-ին և դաժանաբար սպանել:

Հայ պատգամավորն աներկյուղ առաջարկեց ձևավորել մի խորհրդարանական հանձնաժողով, որը կհետաքննի նրանց մահվան հանգամանքները, կբացահայտի նրանց մահվան մեջ պատասխանատու անձանց, որոնք պատվիրել և ի կատար են ածել հայ պատգամավորների սպանությունները, պարզել, թե որտեղ են թաղված նրանց աճյունները, վերաթաղել ըստ պատշաճ ծիսակարգի, և վերականգնել նրանց արժանապատվությունը:

Զարմանալի չէ, որ Փայլանի առաջարկը մերժվեց խորհրդարանի մեծամասնության կողմից: Փայլանը Թուրքիայի խորհրդարանի 1915 թ. նահատակված հայ պատգամավորների հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելուց հետո, ելույթն ավարտեց՝ հայերենով ավանդական ցավակցական խոսքեր ասելով հանգուցյալների համար. «Աստված իրենց հոգին լուսավորի»:

ԱԶԿ-ի պատգամավորներն իրենց վիրավորանքներով և սպառնալիքներով բազմիցս փորձեցին ընդհատել Փայլանի երկարաշունչ և խիզախ ելույթը: Մայիսի 2-ին, երբ խորհրդարանական հանձնաժողովը հավաքվել էր ընդդիմադիրներին պատգամավորական անձռնմխելիությունից զրկելու համար, ԱԶԿ-ի պատգամավորները 10-րոպեանոց ծեծկռտուքի ընթացքում ոտքերով և բռունցքներով ավելի քան 100 հարված հասցրեցին Փայլանին:

Փայլանը տեղի ունեցած հարձակումը որակեց որպես «նախապես ծրագրված Լինչի նախաձեռնություն՝ իր հայկական ինքնության պատճառով»: Հարձակումից հետո, երբ ԺԴԿ-ի պատգամավորները լքեցին դահլիճը, հանձնաժողովը հավանություն տվեց քրդամետ ԺԴԿ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկին: Ակնկալվում է, որ այս սադրիչ ձեռնարկը շուտով կհաստատվի Թուրքիայի խորհրդարանում...

Շատ քուրդ պատգամավորներ, Փայլանի հետ միասին, կարող են ձերբակալվել շինծու մեղադրանքներով: Ամենայն հավանականությամբ, Էրդողանը մտադիր է նոր խորհրդարանական ընտրություններ հայտարարել, հուսալով, որ ԱԶԿ-ն լրացուցիչ աթոռներ կգրավի ԺԴԿ-ի թափուր տեղերը փոխարինելով՝ իրեն բավականաչափ ձայներ ապահովելով խորհրդարանում՝ Սահմանադրությունը փոփոխելու և հզոր ավտորիտար նախագահական վարչակարգ հաստատելու համար: 

Իսկ մինչ այդ, Փայլանի ճակատագիրը կարծես թե կանխորոշված է... Կամ նա կդատապարտվի երկարատև ազատազրկման կամ կարժանանա նույն ողբերգական ճակատագրին, ինչ հայ լրագրող Հրանտ Դինքը, ում թուրք ծայրահեղականները սառնասրտորեն սպանեցին Ստամբուլում 2007 թ. հունվարի 19-ին...  Բարի կամքի տեր բոլոր մարդիկ ամբողջ աշխարհում պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն՝ դատապարտելով Էրդողանի օրըստօրե ավելի սաստկացող բռնապետական իշխանությունը:

Դժբախտաբար՝ Փայլանը, որը բողոքում է պատգամավոր Գրիգոր Զոհրաբի մեկ դար առաջ տեղի ունեցած սպանությունից, այսօր ինքն է կանգնած մահվան վտանգի առջև, քանի դեռ միջազգային հանրությունը լուրջ նախազգուշացումներ չի արել Թուրքիայի կառավարությանը՝ ամենախիստ միջոցները ձեռնարկել ապահովելու հայ պատգամավորի անվտանգությունը: Ցավոք, կարծես ոչինչ չի փոխվել Թուրքիայում վերջին հարյուր տարվա ընթացքում...  

 Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan