Էրդողանն ույղուրների հարցով կմեկնի Չինաստան
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է մեկնել Չինաստան:Ենթադրվում է, որ այցը տեղի կունենա հուլիսի 28-ին, եթե մինչ այդ չգրանցվեն արտառոց իրադարձություններ:
Էրդողանը Չինաստան կմեկնի G20-ում նախագահող երկրի կարգավիճակով և աշնանը Թուրքիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովից առաջ: Էրդողանը Չինաստանի ղեկավարության հետ կքննարկի ույղուրների հարցը:
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատեց Չինաստանի իշխանություններին՝ Ռամադան ամսվա ընթացքում ույղուրներին պահք պահելը և կրոնական այլ ծեսերն արգելելու համար: Անկարայում Չինաստանի դեսպանը կանչվեց Թուրքիայի ԱԳՆ, ուր նրան բողոք ներկայացվեց: Չինաստանի ԱԳՆ-ն իր հերթին հերքեց թուրքական կողմի մեղադրանքները:
