Էրդողանը երկիրն անդունդի եզրին է հասցրել. թուրք իրավապաշտպաններ
Թուրքիայում այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք երկիրը հասցնում են անդունդի եզրին, և նրանք ավելի հաճախ են կրկնվելու՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության պատճառով: Այս մասին գրում է «Today’s Zaman» պարբերականը՝ վկայակոչելով «Մտքի ազատության նախաձեռնություն» (Անկարա) կազմակերպության իրավապաշտպաններին:
Մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են ուղերձը, որում հաղորդում են նախանշանների մասին, որ Թուրքիան մոտ է փլուզման: Մասնավորապես, նրանք մատնանշում են կառավարության կողմից մասնավոր ձեռնարկատիրության մեջ միջամտության, խոսքի ազատության սահմանափակման, ընկերությունում վստահելի կառավարական պաշտոնյաների նշանակման, որոնք այլախոհներ են համարվում, և այլ խախտումների վրա, ասված է հոդվածում:
