Էրդողանը հաստատել է ժամանակավոր կառավարության կազմը
Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն այսօր հաստատել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ներկայացրած ժամանակավոր կառավարության կազմը: ТАСС-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել են Թուրքիայի առաջնորդի գրասենյակից:
«Նախագահն այսօր ընդունել է Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուին: Հանդիպմանը Նախագահը հաստատել է վարչապետի ղեկավարությամբ կազմավորված նախարարների ժամանակավոր կազմը», - ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ: Դավութօղլուն օգոստոսի 25-ին ստացել էր նախագահական մանդատը երկրի կառավարությունը կազմելու համար:
