Էրդողանը հայտարարել է, որ սպասում է Պուտինի հետ հանդիպման մասին իր հարցման պատասխանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատասխանի է սպասում ռուսական կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման իր հարցման համար, գրում է РИА Новости-ն:
«Մենք դեռ առաջին օրը դիմել ենք բանակցությունների համար: Այժմ պատասխանի ենք սպասում»,- հայտարարել է Էրդողանը լրագրողներին Փարիզում, ուր նա ժամանել է կլիմայական վեհաժողովին մասնակցելու համար:
