Էրդողանը Թուրքիայի նոր վարչապետին հանձնարարել է կառավարություն ձեւավորել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմին հանձնարարել է կառավարություն ձեւավորել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Էրդողանի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
«Նախագահը Բինալի Յըլդըրըմին հանձնարարեց ձեւավորել Թուրքական հանրապետության 65-րդ կառավարությունը եւ հաջողություն մաղթեց նրան»,- ասված է հայտարարությունում:
