Էրդողանը որոշել է ազատվել մեջլիս մտած 80 քուրդ պատգամավորներից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է ազատվել հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով թուրքական խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցրած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) ու արդեն իսկ նախաձեռնել է դրա համար որոշակի քայլեր:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթի տվյալների համաձայն՝ Էրդողանի հանձնարարությամբ HDP-ի դեմ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) առաջին քայլը դարձել է այն, որ AKP-ի փոխնախագահը HDP-ի համանախագահ Սելահեթթին Դեմիրթաշի պատգամավորական անձեռնամխելիությունը վերացնելու առաջարկով հուշագիր է ներկայացրել թուրքական խորհրդարան:
Սոյլուն մեղադրանք է ներկայացրել Դեմիրթաշին և խորհրդարանից պահանջել վերացնել նրա պատգամավորական անձեռնմխելիությունը: Անկարայի հանրապետական գլխավոր դատախազն էլ որոշել է, որ հայցը «Դեմիրթաշի մեղքն ապացուցող տարրեր է պարունակում» և Թուրքիայի սահմանադրության 83-րդ հոդվածի հիման վրա խորհրդարանից պահանջել է վերացնել նրա պատգամավորական անձեռնամխելիությունը:
Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում 80 քուրդ պատգամավորների ներկայությունը խիստ վտանգավոր է համարում, ինչի պատճառով ցանկանում է արագորեն ազատվել այդ կուսակցությունից և նրա առաջնորդներից
