Երեւան է ժամանում ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, այսօր Երեւան է ժամանում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: Վերջինս Երեւանում կմասնակցի ՀԱՊԿ ՊՆ-ների խորհրդին կից Ռազմական կոմիտեի նիստին: Նախնական տեղեկությունների համաձայն՝ կքննարկվեն ՀԱՊԿ անդամ երկրներին սպառնացող վտանգները եւ ընդհանուր իրավիճակը տարածաշրջանում:
