Երեւան-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ-21063»-ը բախվել է «Լեքսուս RX 300»-ին
Երեւան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին, դեկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
