Երեւանցի 55-ամյա տղամարդն ընկել է մարմնավաճառի թակարդը եւ կողոպտվել
Երեւանի 55-ամյա բնակիչը վարձել է մարմնաճառ եւ կողոպտվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ` Շենգավիթի «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտ, կեսգիշերին:
Տղամարդը ծանոթացել է մարմնավաճառի հետ, նստել վերջինիս «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան ու վճարել 20.000 դրամ: Այնուհետեւ մտել է սուպերմարկետ` գնումների կատարելու, իսկ իր պլանշետը, որի պատյանի մեջ եղել է նաեւ 100 դոլար, թողել ավտոմեքենայի մեջ:
Մարմնավաճառը պահը բաց չի թողել եւ, մինչ տղամարդը գնումներ էր կատարում, հեռացել է:
