Երեւանում 52-ամյա տղամարդը տանիքի ձյունը մաքրելիս վայր է ընկել եւ մահացել
Երեւանում 52-ամյա տղամարդը այսօր՝ փետրվարի 6-ին, տանիքի ձյունը մաքրելիս անզգուշաբար վայր է ընկել եւ մահացել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Գործն այժմ ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի վարույթում է:
