Երեւանում ձյան հետեւանքով սառցակալած ճանապարհներ եւ խցանումներ չկան. ՃՈ-ի պետ
Երեւանում երեկվանից մինչեւ այս պահը որեւէ ճանապարհատրանսպորտային վթար չի գրանցվել, չկա ոչ մի վիրավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ղեկավար Արսեն Արշակյանը:
Նա նշեց, որ առավոտյան 03.00-04.00-ից սկսել է ձյուն տեղալ մայրաքաղաքի բարձրադիր հատվածներում: «Տեղումները թաց ձյան տեսքով են, այդ պատճառով որեւէ սառցակալած ճանապարհ չկա, ձյան հետեւանքով խցանումներ, խոչընդոտներ չեն արձանագրվել»,-ասաց Երեւանի ՃՈ-ի պետը:
Նա տեղեկացրեց, որ ճանապարհային ոստիկանները իրականցնելու են հսկողության աշխատանքի գնալու, ընդմիջման եւ աշխատանքային օրվա ավարտի ժամերին: Առավոտյան ժամը 07.50-ից բոլոր բանուկ խաչմերուկներում, որտեղ երթեւկությունը ծանրաբեռնված է, ճանապարհային ոստիկանները երթեւեկությունն են կանոնակարգում, նրանք հսկողություն կիրականացնեն նաեւ ժամը 12.30-14.30 եւ երեկոյան՝ 17.30-20.00
Մանրամասները` սկզբնաղբյուրում:
