Երեւանում կորած 17-ամյա աղջնակը հայտնաբերվել է
Երեւանում կորած 17-ամյա աղջնակը հայտնաբերվել է: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ 17-ամյա Մարիամ Մ.-ն հայտնաբերվել է երեկ, նա ողջ, առողջ է: Աղջիկը հարազատներին եւ իրավապահներին հայտնել է, թե գնացել է զբոսնելու, այնուհետեւ գնացել է հորքուրի տուն: Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ 17-ամյա Մարիամ Մ.-ն օգոստոսի 11-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:
