Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկան
Օգոստոսի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկաՆ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
