Երեւույթը խիստ դատապարտելի է. տեղափոխվեք քաղաքակիրթ պայքարի դաշտ
Տարօրինակ է, որ պաշտոնյաներին աղբաման նետելու ուկրաինական սցենարի ավանդույթները հասան Հայայստան...Հուսանք, այսքանով կսահմանափակվի՝ ուկրաինական քամիների մուտքը մեր երկիր, եւ այլեւս ստիպված չենք լինի գործ ունենալու նմանատիպ դատապարտելի արարքների հետ:
Ցանկացած մարդ կարող է ունենալ սեփական դիրքորոշումն ու կարծիքը՝այս կամ այն քաղաքական գործընթացի եւ երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, բայց դա չի նշանակում, որ գործը պետք է հասնի աղբամաններին ու այստեսակ խայտառակ մասկի շոուներին: Անհարմար է հարգելիներս, տեղափոխվեք քաղաքակիրթ պայքարի դաշտ….Եւ երբեւէ մի կորցրեք չափն ու կոռեկտության սահմանը :
Սա կարող է շատ լուրջ նախադեպ դառնալ:
Երեւույթը՝խիստ դատապարտելի է...
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
