ԵՐԵԿ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՌՄԲԱԿՈԾԵԼ ԵՆ ՌԴ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ
"Հալեպում իրավիճակը շարունակում է լարված մնալ, գնալով անվտանգության առումով` օղակը սեղմվում է, արվարձանները ամբողջությամբ վնասված են: Ահաբեկիչների զոհ են դարձել այս օրերին հինգից հայեր, կան վիրավորներ: Ահաբեկիչների այս լարվածությունը կապված է ՌԴ-ի` Սիրային օգնելու հետ, նրանք դա չեն կարողանում մարսել: Դրա վառ ապացույցն այն է, որ երեկ ռմբակոծվեց ՌԴ դեսպանատունը, որը գտնվում Դամասկոսում, վերջիններս հռթիռ են արձակել ուղիղ դեսպանատան վրա",-Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հալեպում այս օրեին տիրող անկայուն իրավիճակին ասաց Հալեպի հայ համայնքի ղեկավար Հարություն Սելիմյանը:
