Երեք կաթողիկոս
Հայաստանի հոգևոր և եկեղեցական կյանքի մասին տեղեկատվական հարթակում լուրջ որակական և այս դեպքում նաև քանակական փոփոխություններ են կատարվել: Եթե նախկինում նման լրահոսը մեզ ներկայացնում էր հոգևոր առաջնորդների և եկեղեցու սպասավորների գործունեության մասին լրատվությունը, ապա հիմա տպավորություն կա, որ այդ շարքերը ստվարացել են ու հայտնվել են բավականին ազդեցիկ դերակատարներ:
Այսպես, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի՝ Սյունիք և Արցախ կատարած այցելության մասին հաղորդումները հետաքրքիր խմբագրման են ենթարկվել: Այստեղ ասվում է, օրինակ, որ Տաթևի վանական համալիր են այցելել Գարեգին Բ-ն, Արամ Ա-ն և Սուրիկ Խաչատրյանը: Կողմնակի աչքի համար այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ խոսքը երեք կաթողիկոսների մասին է, այլ ոչ թե երկու հոգևոր առաջնորդի և մեկ մարզպետի:
մանրամասն՝ այստեղ:
