Երեք պարզ մեթոդ սթրեսներից ազատվելու համար
Ցուրտ եղենակը շատերի համար լարված ժամանակահատված է, և ավելի ու ավելի շատ մարդիկ են այդ ժամանակահատվածում տառապում սթրեսներիից: Այս երեք պարզ մեթոդները կօգնեն ազատվել նրանցից
Քուն
Քունը սթրեսի ամենակարևոր կարգավորիչն է: Քիչ քնելը մեզ դարձնում է ավելի դյուրագրգիռ, քմահաճ: Որոշ սննդամթերքներ, ինչպես օրինակ՝ բանանը, գետնանուշը, թուզը, կաթնամթերքը և հնդկահավը ձեզ կօգնեն քնել: Բայց շատ մի կերեք քնելուց առաջ , քանի որ դա կարող է ռեֆյուքսի կամ այրոցքի հանգեցնել:
Մերսում
Բոլորը սիրում են մերսում: Իսկ գիտե՞ք, որ հազարամյակների ընթացքում այն օգտագործվել է որպես սթրեթից ձերբազատվելու միջոց: Այսօր մենք կիրառում ենք մերսումը լարված մկանները թուլացնելու, ցավի թեթևացման և արյունամատակարարման լավացման համար:
Առողջ սնունդ կերեք
Ապացուցված է, որ անառողջ սնունդը, էլ չասած ճարպը, կարող է դեպրեսիա առաջացնել, այնպես որ հետևեք ձեր սննդին: Առողջ սննդամթերքը և ամբողջական հացահատիկները կարող են լավացնել ձեր տրամադրությունը և էներգիա հաղորդել ողջ օրվա ընթացքում ծագած խնդիրների լուծման համար: Սթրեսի դեմ պայքարի ժամանակ հատկապես արդյունավետ են մորին և նուշը:
