Երեքով ծեծել էին հարբած քաղաքացուն
2014 թ. դեկտեմբերի 23-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա և ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1976թ. ծնված Արման Բ.-ն:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում էր տվել, որ նույն օրը՝ ժամը 01.00-ին, Արարատի մարզի Ավշար գյուղի խանութի մոտ, վիճաբանության ժամանակ, 3 անծանոթ անձինք ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արման Բ.-ն վնասվածքները ստացել է 2014 թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վեդի քաղաքում՝ 1970 թ. ծնված Գևորգ Տ.-ի և 1982 թ. ծնված Էդիկ Մ.-ի հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:
Գևորգ Տ.-ն և Էդիկ Մ.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն:
