Երևան-Գյումրի ավտոճանապարհին` ոստիկանության մեծ թվով ծառայողներ. shamshyan.com (տեսանյութ)
Այս պահին Երևան-Գյումրի ավտոճանապարհին են գտնվում ոստիկանության մեծ թվով ծառայողներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ այսօր երեկոյան բողոքի ակցիա տեղի ունենա Գյումրիում:
Այս պահին ոստիկանության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի մեծ թվով ծառայողներ 1 տասնյակից ավելի ոստիկանական ավտոմեքենաներով գտնվում են Կաթնաղբյուր գյուղի տարածքում և ժամանակավոր դադարից հետո շարունակեցին իրենց ուղղությունը դեպի Գյումրի:
