Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը շրջվել է. 31-ամյա երիտասարդը մահացել է
Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին դեկտեմբերի 7-ին, ժամը 21.30-ի սահմաններում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով 1983 թ. ծնված Գառնիկ Էլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:
