Երևան-Գյումրի մեկնող երթուղայինները մի քանի օր է՝ չեն աշխատում
Մի քանի օր է՝ Երևանի Կիլիկիա ավտոկայանից Գյումրի մեկնող երթուղային տաքսիները (գազել) չեն աշխատում: Քաղաքացիները, ովքեր Գյումրու դեպքերի հետ կապված փորձել են գնալ հոգեհանգստի, իսկ այսօր արդեն փոքրիկ Սերյոժայի հուղարկավորությանը, հանդիպել են խոչընդոտների:
Խմբագրություն զանգահարած քաղաքացին ասաց, որ ավտոկայանից խուսափել են որևէ հստակ պատճառաբանություն տալ, թե ինչու գազելները չեն աշխատում: Վերջինս անհատ տաքսիստներից է փորձել ճշտել, թե ինչումն է խնդիրը:
«Տաքսիստներն էլ հաստատեցին, որ գազելները արդեն մի քանի օր է՝ չեն աշխատում, այսօր էլ չեն աշխատելու, և դեռ պարզ չի, թե երբվանից կաշխատեն»,- ասաց խմբագրություն զանգահարած քաղաքացին:
«Առաջին լրատվական»-ը փորձեց ավտոկայանից պարզաբանում ստանալ, սակայն կառույցը սպասարկող միակ հեռախոսահամարը չէր պատասխանում:
Երևան-Գյումրի երթուղին ժամանակավորապես դադարեցվել է թերևս մարդկանց հոսքը կասեցնելու և Գյումրիում հնարավոր ակցիաներին բազմամարդությունից խուսափելու համար:
Աղբյուր` http://www.1in.am/1529224.html
