Երևան-Մոսկվա չվերթի ուղեբեռից ատրճանակ է հայտնաբերվել
Հունվարի 16-ին «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի ուղեբեռից ատրճանակ են հայտնաբերվել:
46-ամյա երևանցի ուղևորի ուղեբեռից հայտնաբերվել է «SMITH & WESSON SPRINGFIELD. MA USA» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ` իր պահունակով և 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով:
Ուղևորը բերման է ենթարկվել օդանավակայանի անվտանգության բաժին, իսկ զենքն ուղարկվել է փորձաքննության:
