Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել, են «Ֆոլքսվագեն»-ը և «Մազդա»-ն
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած, ով տեղի ուժերով հոսպիտալացվել է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ում բախվել են «Ֆոլքսվագեն» մակնիշի 15 ՕՍ 341 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Ղ. 1987 թ ծնված) և «Մազդա» մակնիշի 81 CP 700 պետհամարանիշով (վարորդ Ա. Պ. 1982 թ ծնված.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր (1987 թ. ծնված) Ա. Հ.-ն հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
