Երևան-Սևան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 10 ավտոմեքենաներ (լուսանկարներ)
Այսօր Երևան-Սևան ավտոճանապարհի 47 կմ հատվածի Հրազդանի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով մոտ 10 տրանսպորտային միջոցներ բախվել են իրար։
Այս մասին գրում է shamshyan.com կայքը։
Բախման հետևանքով մի քանի մեքենաներ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել ու գլխիվայր շրջվել:
Ըստ դեպքի վայրում հավաքվածների` ճանապարհի մերկասառույցի պատճառով նաև եղել է վրաերթ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
