Երևանի Ազատության հրապարակում քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել. ոստիկանների կողմից կանխվել է
Նախօրեին Ազատության հրապարակում ինքնասպանության փորձ է եղել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից. տեղեկացնում է «Փաստինֆո»-ն։ 38-ամյա տղամարդը փորձել է բենզինը լցնել իր վրա և ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել, սակայն դեպքի վայրում գտնվող ոստիկաններին հաջողվել է կանխել տղամարդու ինքնասպանության փորձը:
