Երևանի Լենինգրադյան փողոցում «Մերսեդես-Բենց»-ը վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու
Մայիսի 26-ին, ժամը 08.40-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, այնուհետև բախվել բետոնե պատնեշի:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքէջից, վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
