Երևանի տաքսիստներից շատերը ղեկին արթուն մնալու համար թմրադեղ են օգտագործում
Shabat.am-ը գրում է. Սոցիալական վիճակը մարդկանց դրդում է անգամ ամենածայրահեղ քայլերի: Հայտնի է, որ հատկապես տաքսի-ծառայություններում աշխատող տաքսու վարորդների վրա, երթուղային տաքսիների օրինակով, պլան է դրված, որն օրվա վերջում նրանք պետք է վճարեն «սերվիսի» տիրոջը, ինչպես նաև դրան զուգահեռ կարողանան ինչ-որ գումար հետ գցել՝ տուն տանելու համար: Ստեղծված վիճակից ելնելով՝ շատ տաքսիների վարորդներ ստիպված են գրեթե ամբողջ օրը մնալ տաքսու ղեկին: Նրանք չեն քնում, չեն հանգստանում, իրենց չեն հետևում: Իսկ հատկապես չքնելու հարցը շատ խիստ է դրված:
Պարզվում է՝ արթուն մնալու համար տաքսու շատ վարորդներ ինչ-որ հատուկ հաբեր և թմրադեղեր են օգտագործում, որն օգնում է նրանց արթուն մնալ ուշ ժամերի և աշխատել:
Այս փաստը հաստատեցին նաև երևանյան դեղատներից մի քանիսում: Դեղագործներից մեկը հաստատեց, որ երեկոյան ուշ ժամի մեծանում է «Լիրիկա» 300 մգ դեղամիջոցի պահանջարկը, որի գնորդները հիմնականում միջին տարիքի տղամարդիկ են: Այդ դեղամիջոցը նախատեսված է էպիլեպսիկ նոպաների ժամանակ օգտագործելու համար, բայց միևնույն ժամանակ՝ առողջ մարդկանց օգնում է առույգ մնալ և ցրում քնելու ցանկությունը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
