Երևանից աշխատող НТВ-ի լրագրողը չի ազատվել
НТВ հեռուստաընկերության լրագրող Անաստասիա Պակը չի ազատվել աշխատանքից, նա շարունակում է լուսաբանել Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցը НТВ հեռուստաընկերության պատվերով:
«Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, մենք Երևանում շարունակում ենք մեր աշխատանքը: Շնորհակալություն բոլորին», - Facebook-ի իր էջում գրել է Անաստասիա Պակը:
Հիշեցնենք, որ երեկ լրատվամիջոցներում լուր տարածված այն մասին, թե ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորն ազատվել են աշխատանքից: Ցուցարարների հետ զրույցում հուզված լրագրողը հայտարարել էր, թե ուղիղ եթերի ընթացքում ակցիայի մասնակիցներից մի քանիսը Ռուսաստանի հասցեին անվայել արտահայտչություններով պաստառներ են պահել տեսախցիկի առջև, որից հետո իր ղեկավարությունը զանգել ու ասել է, թե ազատված աշխատանքից:
