Երևանից ոստիկանության մեծ թվով ուժեր ժամանում են Գյումրի.
Այս պահին Երևան-Գյումրի ավտոճանապարհին են գտնվում ոստիկանության մեծ թվով ծառայողներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ այսօր երեկոյան բողոքի ակցիա տեղի ունենա Գյումրիում՝ կապված ռուս պայմանագրային զինծառայող ստահակի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներից 6-ին սպանելու դեպքի հետ: Այս պահին ոստիկանության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի մեծ թվով ծառայողներ 1 տասնյակից ավելի ոստիկանական ավտոմեքենաներով գտնվում են Կաթնաղբյուր գյուղի տարածքում և ժամանակավոր դադարից հետո շարունակեցին իրենց ուղղությունը դեպի Գյումրի: Մանրամասները՝ քիչ ուշ:
