Երևանում գայլը 21 ոչխար է հոշոտել
Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 16-ին՝ ժամը 10.42-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ղափանցյան փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում գայլը հոշոտել է ոչխարներին. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գայլը հոշոտել է Ս. Փ.-ին պատկանող 21 մանր եղջերավոր անասուն:
Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների պատասխանատուները:
