Երևանում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ
Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ հայտնաբերվել և արձանագրվել է 8 դեպք:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քանդման աշխատանքներ են իրականացվել 7 հասցեներում: Գործընթացն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցները:
Հաշվետու ժամանակահատվածում 5 արձանագրություն է կազմվել՝ շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերի վերաբերյալ:
