Երևանում կանխվել է ինքնասպանության փորձը. քաղաքացին հոգեբույժի օգնության կարիք ունի
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 20.09-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի «Հաղթանակ» կամրջից:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության աշխատակիցները կանխել են Երևանի Նորագյուղի 1-ին փողոցի բնակիչ Ա. Ա.-ի (ծնվ. 1963թ.) ինքնասպանության փորձը:
Պարզվել է, որ Ա.Ա.-ը ձախ ձեռքի նախաբազկի շրջանում վնասել է երակները, այրել անդրավարտիքը և պարանի միջոցով փորձել է կախվել կամրջի ճաղավանդակներից:
Ա.Ա.-ը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն, սակայն վերջինս ունի հոգեբույժի օգնության կարիք:
