Երևանում նորածին երեխային առևանգել են․Նարինեն ծննդաբերությունից հետո իր երեխային 3 օր է տեսել
1in.am-ը գրում է.Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ պետք է սկսվեր Նարինե Նիկողոսյանի դիմումի քննությունը՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժանմունքի ավագ քննիչ Օ. Առաքելյանի՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ 2014 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը վերացնելու մասին:
Դիմումի քննությունը հետաձգվեց, որովհետև դատարան էր դիմել քննիչ Առաքելյանն ու հայտնել էր, թե աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝ չի կարող ներկայանալ դատարան: Դատարան չէր ներկայացվել նաև կարճված քրեական գործը:
Նարինե Նիկողոսյանից ու նրա ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանից պարզեցինք հետևյալը:
Նարինեն արտամուսնական կապից հղիացել է, հայտնվել է դժվարին պայմաններում: Տղամարդը, ումից հղիացել է Նարինեն, մասնակցություն չի ունեցել նրա հետագա կյանքում: Նարինեն մեն-մենակ է մնացել իր դժվարությունների հետ: Անգամ հարազատները չեն կանգնել նրա թիկունքին, երես են շրջել նրանից:
Նարինեն դիմել է ոմն բժիշկ Գալուստյանի, ով իր գրասենյակն է ունեցել ու մտերմացել է բարդ իրավիճակում հայտնված մանկամարդ կնոջ հետ, ձեռք է բերել Նարինեի վստահությունը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
