Երևանում նոյեմբերի 24-28-ին սպասվում են տեղումներ
Նոյեմբերի 24-28-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և արևելյան շրջաններում ձյան տեսքով:
Քամին` հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայության տեղեկացմամբ` օդի ջերմաստիճանը 24-25-ին հատկապես արևելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 24-28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
