Երևանում սկսվել է Սարգսյան-Մեդվեդև առանձնազրույցը
Սկսվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը։ Այդ մասին Թվիթերում գրառում է արել Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը։
Նշենք, որ այսօր Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
