Երևանում վրաերթի ենթարկված Ավստրալիայի քաղաքացին հիվանդանոցում մահացել է.
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ հունվարի 6-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Ավստրալիայի քաղաքացի, 42-ամյա Գայե Ջոշարին:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին՝ Մաշտոցի 42ա շենքի դիմացից: Այդ օրը անհայտ մակնիշի և համարանիշի ավտմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել նրան և թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և նրա տրասպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում:
