Երևանում վրաերթի ենթարկված հետիոտնը օրեր անց հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացել է Երևանի բնակչուհի, 60-ամյա Կարինե Բաբաջանյանը: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 15-ին Երևանում վրաերթի ենթարկվելուց հետո: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 15-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Սարկավագի և Քանաքեռ 1-ին փողոցների խաչմերուկում Լոռու մարզի բնակիչ, 34-ամյա Կարեն Դոխոլյանը իր վարած Opel մակնիշի 34 MF 367 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Երևանի բնակչուհի, 60-ամյա Կարինե Բաբաջանյանին:
մանրամասները` shamshyan.com-ում:
