Երևանում վթարի ենթարկված թուրք լրագրողուհին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ (Տեսանյութ)
Հայաստանում վթարի հետևանքով մահացած թուրք լրագրողի գործով ամբաստանվող տաքսու վարորդն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է լրագրողուհու մահվան պատճառ դարձած երթևեկության կանոնները խախտելու գործով դատաքննությունը:
Մեղադրող դատախազը հրապարկեց մեղադրական եզրակացության եզրափակից մասն, ըստ որի՝ Արամ Գրիգորյանն իր «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Մաշտոց պողոտայով դեպի Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ՝ շուրջ 40 կմ/ժամ արագությամբ, իր ուղեմասի երկրորդ շարքով, հեռահար լույսերը միացված վիճակում:
Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը չհասած Մաշտոց և Թումանյան փողոցների խաչմերուկին` թույլ է տվել ՃԵԿ-ի 67 կետի պահանջին հակասող գործողություն՝ իր ընթացքի ուղղությամբ, առջևում` երթևեկելի ուղեմասում պառկած Գ. Ջոշարին հայտնաբերելու հնարավորություն ունենալու սկզբնապահից սկսած, երթևեկության անվտանգությունն ապահովելու և վերջինիս նկատմամբ վրաանցումը կանխելու նպատակով, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել իր վարած ավտոմեքենան մինչև Գ. Ջոշարին հասնելը, որի տեխնիկական հնարավորությունն ունեցել է և ինքն իրեն զրկելով վրաերթը` վրաանցումը կանխելու տեխնիկականբ հնարավորությունից՝ ավտոմեքենայի առջևի մասով վրաերթի է ենթարկել վերջինիս և անզգուշությամբ պատճառել մահ:
Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Միջնակարգ կրթությամբ ամբաստանյալ տաքսու վարորդ Արամ Գրիգորյանը, ում խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաները, կինը և ծնողները, մեղադրանքը չի ընդունում:
Դատարանի կողմից սահմանված ապացույցների հաջորդականության համաձայն՝ նախ կհարցաքննվեն վկաները, ապա կհետազոտվեն գործում առկա գրավոր և մյուս ապացույցներ, իսկ վերջում կհարցաքննվի ամբաստանյալը:
Ազգությամբ հայ, Անգլիայում ծնված և ներկայումս Հայաստանում ուսանող վկա Արա Վարդանյանը դեպքին նախորդող ժամերին եղել է մահացած թուրք լրագրող՝ Գայե Ջոշարի հետ, նրան ճանաչել է Հայաստանում գտնվելու ընթացքում՝ ընդհանուր ընկերների միջոցով:
Դեպքին նախորդող ժամերին վկայի խոսքով՝ իրենք ընկերներով գնացել են գարեջրատուն, որտեղից որոշ ժամանակ անց էլ գնացել են «Կովկաս» պանդոկ, որտեղ մահացած տուժողը բավականին ալկոհոլ է օգտագործել:
մանրամասները`pastinfo.am-ում:
