1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Երևանը պարզապես ստիպված է ոչնչացնել Ադրբեջանի պատերազմելու ցանկությունը

Անցնող ամառը բավական ակտիվ էր աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից: Ուկրաինական ճգնաժամի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին գումարվեցին Իրանի միջուկային ծրագրի բանակցությունների ավարտը, Իսլամական պետության գործունեության ակտիվացումը, սիրիական հակամարտության խորացումը, Շանհայան կազմակերպության նոր թափը և այլն:

Անգամ մեր տարածաշրջանում երկար ժամանակ փակուղում գտնվող գործընթացները, կարծես նոր շունչ ստացան՝ որոշակի սպասելիքներ առաջացնելով Հարավային Կովկասի պետությունների համար: Այսօր արդեն տեղեկություններ են տարածվում հայ-ադրբեջանական բանակցային նոր փուլի սկզբնավորման հնարավորությունների, աբխազական երկաթգիծը բացելու հեռանկարի և տարածաշրջանի համար այլ կարևոր նշանակություն ունեցող իրադարձությունների մասին։ Ակնհայտ է, որ աշխարհը գտնվում է գլոբալ վերափոխումների շրջանում և այդ գործընթացներում նոր ու ավելի կարևոր նշանակություն են ստանում խոշոր տերությունների և ուժային կենտրոնների փոխգործակցության հեռանկարները տարբեր տարածաշրջաններում։ Խոսքը հատկապես վերաբերում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մոտեցումներին ու ազդեցությանը այս կամ այն հարցին։ Վերջին ամիսների փորձը ցույց տվեց, որ չնայած բոլոր առկա խնդիրներին, Վաշինգտոնն և Մոսկվան կարող են համատեղել ջանքերը և ընդունելի լուծումներ գտնել այնպիսի կարևոր հիմնախնդիրների համար, ինչպիսին օրինակ Իրանի միջուկային ծրագիրն է։

Սա շատ լավ լուր էր Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական հակամարտության գոտում գտնվող տարածաշրջանների ու պետությունների համար։ Այն կոնֆլիկտային հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու և այդ ընթացքում Կրեմլի ու Սպիտակ տան աջակցությունն ունենալու հույսեր է առաջացնում։ Հայերիս համար այս հանգամանքն առավել ևս կարևոր է, քանի որ տարիներ շարունակ ռուս-ամերիկյան համագործակցությունը հանդիսացել է տարածաշրջանային անվտանգության կարևոր երաշխիքներից մեկը։ Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում կարևոր են թե՛ առաջինի և թե՛ երկրորդի համար: Այդ իսկ պատճառով Մոսկվան ու Վաշինգտոնը ամեն ինչ արել են՝ զսպելու համար հայ-ադրբեջանական հակամարտության ակտիվ փուլի վերսկսումը: Ավելի քան երկու տասնամյակ այս պետությունները, ինչպես նաև Եվրամիության շահերը ներկայացնող Ֆրանսիան, ակտիվ ներգրավված են ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Ավելին՝ ԵԱԿՀ Մինսկի խումբը նրանք վերածել էին այնպիսի փակ ակումբի, որտեղ հնարավոր է առանց կողմնակի ազդեցությունների համաձայնեցնել Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում: 

Ամեն ինչ լավ էր մինչ ուկրաինական ճգնաժամի հասունացումը: Ցավոք, այնտեղի զարգացումները որոշ ժամանակ բացասական ազդեցություն ունեցան նաև Հարավաին Կովկասում ռուս-ամերիկյան համագործակցության վրա: 2013 թվականի վերջից մեր տարածաշրջանում երկու այս պետությունները գրեթե չէին համագործակցում, ինչը մեծացրել էր հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը: Հիմա սակայն կողմերը վերադառնում են նախկին համաձայնությունների և պայմանավորվածությունների դաշտ: Այդ մասին վերջերս ռուսական Վեդոմոստի թերթին տրված հարցազրույցում հայտարարել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Վերջինս նշել է, որ Հարավային Կովկասի քաղաքական գործընթացները մերձեցնում են Ռուսաստանի և ԱՄՆ–ի շահերը: Մեր տարածաշրջանում անվտանգությունն ապահովելուն ուղղված ռուս-ամերիկյան համագործակցության վերսկսման հերթական ապացույցներից մեկն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումն է և Մոսկվայում ու Վաշինգտոնում համանախագահների հետ անցկացված քննարկումները։ Ակնհայտ է, որ Իրանի միջուկային ծրագրում հաջողության հասած գերտերությունները փորձում են զարգացնել այդ հաջողությունները նաև Հարավային Կովկասում։

Բայց այս ամենը դեռ չի նշանակում, որ մեր տարածաշրջանում կարող է քաղաքական նոր իրավիճակ ստեղծվել։ Ճիշտ հակառակը` հիշատակված գործընթացների հաջող ավարտի դեպքում մենք կրկին կունենանք այն, ինչ եղել է 5-6 տարի առաջ։ Հայ-ադրբեջանական հակամարտության տեսակետից սա պարզապես նշանակում է պատերազմի ակտիվ փուլի հավանական վերսկսմանը խոչընդոտող երկու կարևոր գործոններից մեկի` միջազգային ճնշման վերականգնում։ Երկրորդ գործոնը հայկական բանակի ուժն ու պատրաստվածությունն է։ Բարեբախտաբար, այն քիչ է կախված արտաքին ազդեցություններից։ Բայցևայնպես, անգամ հիշատակված նախկին իրավիճակի վերականգնումը Հայաստանի համար բավական հետաքրքիր հեռանկարներ է բացում հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։ Այս իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է ձգտել առավելագույնին` Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին տարածաշրջանում առաջարկելով այն, ինչին նրանք ձգտում են արդեն վաղուց` կայունություն և կանխատեսելիություն։

Հուսադրում է նաև այն հանգամանքը, որ նույն Ադրբեջանը, որը փորձում էր անցած երկու տարվա անհասկանալի և հեղհեղուկ իրավիճակից հնարավորինս քաղաքական դիվիդենտներ քաղել, չունի պատերազմ սկսելու բավարար ռեսուրսներ և ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն: Այս հարցում Բաքուն մշտապես նայել է Անկարայի ուղղությամբ: Բայց Թուրքիան ինքն է ներքաշված ներքին և արտաքին լուրջ հակամարտությունների մեջ և այս վիճակով չի կարող Ադրբեջանին պատերազմ սկսել-չսկսելու հրահանգ տալ, առավել ևս՝ օգնել նրան այդ պատերազմում: Եվ ուրեմն եկել է արդեն իսկ հիշատակված հեղհեղուկ իրավիճակից հայկական կողմի օգտվելու ժամանակը: Եթե Բաքուն մինչ օրս ահաբեկում է միջազգային հանրությանը նոր պատերազմի սպառնալիքով, ապա Երևանը կարող է դառնալ արդեն իսկ հիշատակված կայունության և տարածաշրջանի կանխատեսելի ապագայի երաշխավորը։ Եթե Ադրբեջանը պատերազմ է «վաճառում» արտաքին աշխարհին, ապա Հայաստանը կարող է խաղաղություն «վաճառել»։ Բայց խաղաղություն ոչ թե խոսքերով, այլ հստակ գործով։ Ոչ թե հայտարարություններով, այլ զենքի ուժով… Ծրագիրն հաջողությամբ ավարտելու համար պաշտոնական Երևանը պարզապես ստիպված է ոչնչացնել Ադրբեջանի պատերազմելու ցանկությունը։

Պետք է ասել, որ առաջարկվող տարբերակն իր մեջ ոչ մի նորություն չի պարունակում։ Այն ընդամենը կլինի փաստացի առկա իրավիճակի քաղաքական ամրագրում։ Հայկական բանակը մինչ օրս էլ կատարում էր այդ գործառույթը։ Բայց հայ զինվորի վստահ ծառայությունը մինչ օրս հանգստություն էր ներշնչում միայն հայկական երկու պետությունների քաղաքացիներին։ Կարևոր է, որպեսզի Մոսկվան, Վաշինգտոնն ու Բրյուսելը հստակ տեսնեն և գիտակցեն հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի բոլոր նրբությունները։ Թերևս, միայն այդ դեպքում կարելի կլինի խոսել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության մասին։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Sputnik Արմենիա

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan