Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա բնակչի դին
Դեկտեմբերի 26-ին, ժամը 21.40-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Մալյան փողոցի թիվ 15/16 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել 1949 թ. ծնված Գ. Մ.-ի դին:
