Երևանյան լճի երկու թիթեռնիկներ տղամարդու համար իրար գլուխ են ջարդել
1in.am-ը գրում է .
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Շուշան Դ.-ի գործի դատական քննությունը:
Դատարանն ունկնդրեց կողմերի վիճաբանությունները:
Մեղադրող դատախազ Մարգարյանն ասաց, որ Շուշան Դ.-ին առաջադրված մեղադրանքը հաստատվել է գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին, գիշերվա ժամը 4-ին Երևանի Բագրատունյաց 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտ 23-ամյա Շուշանը վիճաբանել է իր ընկերուհի և գործընկերուհի Աննա Տ.-ի հետ:
Շուշանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Աննայի գլխի շրջանին ու մարմնի տարբեր մասերին:
Աննայի առողջությանը, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, պատճառվել է ծանր վնաս՝ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդ, սուբդուրալ հեմատոմա՝ աջ քունքային շրջանում, ձախից պտկաձև ելունի կոտրվածք՝ անցումով գանգի հիմ՝ միջին գանգափոս, սուբարախնոիդալ արյունազեղում՝ ուղեկցված օստեոհեմոլիկվորեայով, 7-րդ զույգ դիմային նյարդի ախտահարում: Շուշանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Շուշանն ամուսնացած չէ, խնամքին ոչ ոք չունի:
Մանրամասն ` սկզվբաղբյուրում:
