Երեխան բարձրացել է Դավիթաշենի կամրջի տակ գտնվող ժայռի վրա. փրկարարներն արդեն այնտեղ են
Մոտ մեկ ժամ առաջ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Գ. Ա-ը (13 տարեկան) բարձրացել է Երևանի Դավիթաշենի կամրջի տակ գտնվող ժայռի վրա. չի կարողանում ոչ բարձրանալ, ոչ իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
