Երեխան մահացել է ավտոմեքենայում փակված մնալու հետևանքով
Ամբողջ աշխարհում մասնագետները բազմիցս հորդորել են, որ երեխաներին ավտոմեքենայում չի կարելի փակված թողել, հատկապես` տարվա շոգ եղանակներին: Հերթական ողբերգական դեպքն է գրանցվել, երբ ծնողների անուշադրության պատճառով փոքրիկ է մահանում: Այս անգամ Հյուսիսային Հորդանանում տղամարդը իր փոքրիկին թողել է ավտոմեքենայում և գնացել գնումներ անելու, իսկ վերադարձին երեխային մահացած է գտել։
Հիշեցնենք, որ նախկինում նմանատիպ դեպքեր շատ են գրանցվել: Օրինակ` 2008թ. 1.5 տարեկան Դիմա Յակովլևին շուրջ 9 ժամ, 50 աստիճան տապի պայմաններում, փակ ավտոմեքենայի մեջ էր թողել որդեգիր հայրը: Երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել:
ԱՄՆ Նյու Յորք նահանգում 7 ամսական երեխան մահացել է նույն պատճառով`ծնողները շոգ եղանակին թողել էին ավտոմեքենայի մեջ: Կես ժամ անց վերադառնալով՝ երեխային գտել են անշնչացած: Տղային հիվանդանոց են տարել, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել: Ավտոմեքենայում ջերմաստիճանը 49 աստիճան է եղել:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում երեք տարեկան երեխա է մահացել, որին ծնողները մոռացել էին մեքենայում:
