1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Երեխաս թունավորվեց այդ անբուժելի թույնով».Արթուր Հակոբյան

 
«Երեխաս թունավորվեց այդ անբուժելի թույնով». Արթուր Հակոբյան

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան, հումորիստ Արթուր Հակոբյանը:

-Երկար ժամանակ է՝ հեռուստաէկրաններին Ձեզ չենք տեսնում, ինչո՞վ եք զբաղված:

-Հիմա  հումորային համերգային ծրագրով եմ զբաղված՝ «Մի բուռ ժպիտ ու բարություն» խորագրով, որն իրականացնում ենք Մարգարիտա Խաչատրյանի և երգիչներ Արման և Յանա ամուսինների հետ: Այս ծրագրով մենք հանդես ենք գալիս ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում:

-Կարծես, ոչ մի գովազդային հոլովակ չկա, որոնցից մարդիկ կտեղեկանան Ձեր այս ծրագրի մասին:

-Այո, ընդհանրապես չենք գովազդում, քանի որ ես եմ այդպես ուզում: Ես հանդիսատեսի խնդիր չունեմ, մեր դահլիճը համարյա միշտ լիքն է լինում: Ոչինչ չեմ ուզում, ոչ երկրից, ոչ էլ որևէ մեկից, ուզում եմ միայն հանգիստ ապրել: Ես գերադասում եմ իմ գործը լուռ անել:

-Դուք մշտապես աշխատում եք, բայց համեստորեն միշտ լուռ եք: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր նման աշխատաոճը:

-Մարդը,  ծնվում է,  բնավորությունն էլ իր հետ է ծնվում:   Ես չեմ խաղում : Ոչ էլ սիրում եմ իմ մասին խոսել:

-Առաջ  Դուք հեռուստաէկրանների ամենահայտնի դեմքերից էիք, հիմա կարծես թե, հեռուստադիտողը Ձեզ չի տեսնում, ինչո՞ւ:

-Այս հարցը ինձ չէ, որ պետք է տրվի: Ես բնավորությամբ այնպիսին եմ, որ երբեք որևէ մեկին չեմ խնդրի, որ ինձ ինչ-որ տեղ հրավիրեն նկարահանվելու, ոչ մի անգամ չի եղել, որ ես «օճառն» առնեմ և վազեմ մի տեղ: Ես 15 տարի էկրաններին եմ եղել,  20 տարեկան չեմ,  շատ ուրախանամ, որ ինձ նկարեն: Վերջերս առաջարկ եմ ստացել ֆիլմում նկարահանվելու, հուսամ, որ շուտով կսկսվեն աշխատանքները:

-Այսօր տպավորություն է, որ դերասանները «սեզոնային» են դարձել, նրանք որոշ ժամանակ էկրաններին են, ընդ որում միևնույն դերասանը բոլոր հեռուստաալիքներում է հանդես գալիս, հետո անմիջապես անհայտանում են: Դա ինչի՞ հետևանք է ըստ Ձեզ:

-Ես այդ հարցում մեղավորներ չեմ ուզում գտնել: Կարծում եմ, դա հեռուստաընկերությունների հետ է կապված: Ես այն կարծիքին եմ, որ պետք է հեռուստադիտողին չձանձրացնես և թողես, որպեսզի քեզ կարոտեն, ինչքան էլ որ տաղանդավոր լինես: Այսօր գլխավորն այն է, որ ամեն մեկը իր գործով պետք է զբաղվի, ուրիշի գործը չանի:

-Նկատի ունեք, որ այսօր դերասանությամբ են զբաղվում «չդերասաննե՞րը»:

-Կա նման բան: Ես հեծանիվ չեմ մոգոնում դա ասելով, դա բոլորն են տեսնում, ու թե ինչքանով է դա լավ կամ վատ, հանդիսատեսը պարզ հասկանում է :

-Կինոարտադրողներից շատերը նման միտումը մեկնաբանում են՝ ասելով, թե նման կերպով գումար է խնայվում, քանի որ դերասանները ավելի շատ են գումար պահանջում:

-Այո, այդպես գումար խնայվում է, որովհետև պրոֆեսիոնալ մարդը ուրիշ գումար կպահանջի: Կարծում եմ, որ  կա  նման  բան: Մարդն իր էությամբ այդպիսին է, միշտ ցանկանում է, որ իր վրա ուշադրություն դարձնեն, այլապես ինչու է պճնվում, կոկիկ հագնվում, նորաձևության հետևից ընկնում, ու դրա հետ մեկտեղ նրան ասա, որ քեզ  պետք է հեռուստացույցով ցույց տան…վայ  դերասանը չի էլ հասկանա, ինչ է անում, արդեն տարվում է ճանաչման մոլուցքով,   ճանաչումը մեծ պատասխանատվություն է, պարոնայք: Այսօր պապարացիներ են մոդա ընկել, մտածում են, թե որտեղ քեզ բռնացնեն, որ նկարեն տեղադրեն համացանցում և դիտում ձեռք բերեն: Զզվելի  է: Ես ոչ մեկին այսքան ժամանակ չեմ փնովել կամ վիրավորել, ես միայն միշտ ասել եմ՝ «Ինչի՞ ես եկել իմ գործը անում դու»: Դերասանի մասնագիտությունը Աստծո տրված պարգև է, ամեն մեկը չի կարող անել:

-Հայկական հեռուստասերիալներ դիտո՞ւմ եք:

-Ես սերիալներ չեմ դիտում, ոչ թե որովհետև ես չեմ նկարվում, «Վերվարածները» 720 սերիա է նկարվել, բայց ես դիտել եմ հազիվ 15-ը, այսինքն, եթե իմ արածը չեմ դիտել, բնականաբար, ուրիշներինը չեմ դիտի:

-Իսկ թատրոններ հաճախո՞ւմ եք:

-Թատրոններ շատ եմ հաճախում, դրա պահանջը միշտ ունեմ: Սերիալը փող աշխատելու համար է, իսկ թատրոնը արվեստը տեղ հասցնելու: Ես չեմ ասում, թե սերիալը վատ բան է, քանի որ այդպես ճանաչում ես ձեռք բերում, իսկ մեր մասնագիտության մեջ, եթե որևէ մեկը ասի, թե չի ուզում ճանաչվել, ուրեմն ստում է, այլապես ինչու է ընտրել այդ մասնագիտությունը, դա միակ մասնագիտություններից է, որ քեզ ճանաչում է  բերում:

-Վերջին շրջանում կարծես թատրոնի բեմ էլ են բարձրանում «չդերասանները», ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

-Վերջերս մի հարցազրույցում ասացի, որ մեր աղոթքի տեղը՝ թատրոնը, մնացել է մաքուր, մտածում էի, որ թատրոնում դեռ «չդերասաններ» չկան, փաստորեն սխալվել եմ: Եթե այսօր ոչ պրոֆեսիոնալ մարդն է մտնում թատրոն, ուրեմն լավ չէ, շատ վատ է:

-Ձեր որդին ևս ընտրել է այս ուղին, նա ապագա ռեժիսոր է: Հետաքրքիր է ո՞րն է նրան ուղղված մասնագիտական և հայրական Ձեր խոսքը այս ասպարեզի համար:

-Ես չգիտեի, որ տղաս՝ Վարդանը, ուզում է ընդունվել Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, երբ ընդունվեց, ընկերս զանգեց ու ասաց, թե աչքդ լույս լինի, տղադ ընդունվեց, ես էլ հենց լսեցի այդ խոսքերը, հեռախոսը կախեցի: Ես դեմ եմ եղել և հիմա էլ եմ դեմ: Ճիշտ է, նա շատ մեծ շնորհք ունի, և դա օբյեկտիվորեն դատելով եմ ասում, մի կողմ դնելով այն, որ տղաս է: Նա դեռ փոքրուց մեծացել է թատրոնի կուլիսներում. երեխաս թունավորվեց այդ անբուժելի թույնով:

-Պարոն Հակոբյան իսկապե՞ս այդքան վատ վիճակում է գտնվում այս ոլորտը, որ նման կարծիքի եք:

-Այսօր իմ գործը արժեքավորված է, և ես չէի ուզենա, որ իմ երեխան դավադրությունների առաջ կանգներ, ուզում եմ տղայիս կյանքը հարթ ընթանա:

-Եթե մի կողմ դնեք այդ վախը, սրտի խորքում մտածե՞լ եք, որ մի օր խաղալու եք հենց Ձեր որդու ռեժիսորությամբ գործի հիման վրա:

-Այո, սրտի խորքում ես զգում եմ, որ իր առաջին գործի մեջ ես զբաղված կլինեմ, չգիտեմ, թե դա ինչքանով իրականություն կդառնա, բայց այդ ժամանակ ես ուզեմ, թե չուզեմ կօգնեմ իրեն:

շարունակությունը` այստեղ: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan