Երեխայի նպաստի փող չկա՝ 311 մլն դրամ տալիս են՝ դատախազների աշխատավարձերը բարձրացնում
Ինչպես տեղեկացրել ենք, կառավարությունը ԱԺ է բերել մի նախագիծ, որով ուզում է 2016-ի հունվարի 1-ից բարձրացնել դատախազության աշխատակիցների աշխատավարձերը, ինչը դժգոհություն առաջացրեց ընդդիմադիրների շրջանում: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերով՝ գոնե հիմա չբերեին, երբ նոր է քննարկվել հանձնաժողովներում 2016-ի աղքատ պետբյուջեի նախագիծը եւ գիտենք, թե ինչ դժվար տարի է մեզ սպասվում հաջորդ տարի. «Մեր բոլոր առաջարկությունները չեն ընդունել, որովհետեւ փող չկա, հիմա նոր նախագիծ են բերել, որը ֆինանսական լրացուցիչ ծախս է պահանջում»: Նա հետաքրքրվեց՝ ի՞նչ ծախս է դա ենթադրում պետբյուջեի վրա եւ ինչո՞ւ նախկինում չէին փորձել գործակիցները համապատասխանեցնել, որ հիմա խնդիր չլիներ աշխատավարձերը բարձրացնել՝ համապատասխանեցնելով իրար: Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը համաձայնեց, որ լավ կլիներ՝ աշխատավարձերի այդ շեղումը շուտ նկատեին եւ բացահայտեին. «Այդ շեղումը, ըստ էության էական չէ: Ընդհանուր առմամբ լրացուցիչ բյուջետային ծախս կառաջացնի մոտ 311 մլն-ի չափի գումար»:
շարունակությունն՝այստեղ:
